ԻՊ-ն ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը![]() 3 նոյեմբերի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» ստանձնել է հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում իրագործված ահաբեկչության պատասխանատվությունը, որին զոհ գնաց 8 մարդ: Հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Նյու Յորքում: Տեղական ժամանակով մոտ 15:00-ին Ստորին Մանհեթենում ավտոմեքենան, որի ղեկին երիտասարդ տղամարդ էր նստած, մխրճվել է ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսի և կանգ է առել:Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն: 6 մարդ մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում, ստացած վիրավորումներից: Զոհվածների թվում կան Արգենտինայի և Բելգիայի քաղաքացիներ: Եվս 11 տուժած կա հիվանդանոցներում ծանր վիճակում: Ահաբեկիչն իր մեքենայում գրություն է թողել, որտեղ ասվում էր, որ նա հարձակում է գործել ԻՊ անունից: Ըստ ՀԴԲ-ի, Սաիպովի բջջայինում մոտ 90 տեսանյութ կա, և մոտ 3.800 լուսանկար, որոնցից շատերը կապ ունեն ԻՊ քարոզչության հետ: Մասնավորապես, կան գրոհայինների կողմից իրականացված մահապատիժների տեսագրություններ, ինչպես նաև ԻՊ խորհրդանիշների լուսանկարներ, գրում է ՌԻԱ Նովոստին: Սաիպովին վիրավորել են ոստիկանության աշխատակիցները: Նա մեղադրվում է ահաբեկչություն գործելու և ահաբեկիչներին աջակցելու մեջ, նրան մահապատիժ է սպառնում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըհայտարարել է, որ Նյու Յորքում հոկտեմբերի 31-ի ահաբեկչության գործով մեղադրվող Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլլո Սաիպովը մահապատժի է արժանի: Photo: AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |