Նոյեմբերի 7-ը՝ Ղափամայի օր Երևանում

Նոյեմբերի 7-ը՝ Ղափամայի օր Երևանում

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանը հայտարարում է Ղափամայի օր: Կանցկացվի հայկական ավանդական ուտեստի` Ղափամայի պատրաստման մրցույթ:

Միջոցառումը կկայանա նոյեմբերի 7-ին, ժամը 15:00-ին Վերնիսաժի կենտրոնական ցայտաղբյուրի մոտ:

Ցանկացողները կարող են դիմել և մասնակցել Ղափամայի մրցույթին հետևյալ մրցանակային անվանակարգերում. ամենահետաքրքիր սեղան, ամենայուրօրինակ ձևավորված Ղափամա, ամենամեծ Ղափամա:

Միջոցառմանը համերգային ելույթներով հանդես կգան երգի պարի համույթներ, խմբեր:

Միջոցառման կազմակերպիչն է Կենտրոն վարչական շրջանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---