Twitter-ը կրկնապատկել է մեկ գրառման թույլատրելի նիշերի քանակը![]() 8 նոյեմբերի 2017 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Միկրոբլոգերի Twitter ծառայությունը կրկնապատկել է թույլատրելի նիշերի քանակը մեկ գրառման մեջ՝ 140-ից հասցնելով 280-ի: «Փորձնական շրջանի արձագանքները վկայում են, որ օգտատերերը գոհ են նիշերի քանակի ավելացումից, քանի որ առավել ազատ են արտահայտվելու իմաստով և կարող են ավելի լավ բովանդակություն գտնել Twitter-ում»,-ասել են ընկերությունում: Թեստավորումն անցկացվել է աշխարհի բոլոր հիմնական լեզուներով, բացառությամբ չինարենի, ճապոներենի և կորեական լեզվի, քանի որ գրության առանձնահատկությունների շնորհիվ այդ լեզուներով տեղեկատվության փոխանցումը նիշերի ավելի սահմանափակ քանակ է պահանջում: Twitter-ի հեղինակ Ջեկ Դորսին իր հերթին նշել է, որ 140 նիշի սահմանափակումն առաջին հերթին օպտիմալ չէր գերմաներենի համար, գրում է Deutsche Welle-ն: Նոր ձևաչափն առաջին անգամ փորձարկվել է 2017-ի սեպտեմբերին, իսկ մի շարք օգտատերեր բավականին հոռետեսորեն էին վերաբերվել նորամուծությանը: Հոկտեմբերի տվյալներով Twitter-ից առնվազն ամիսը մեկ օգտվում է 330 մլն մարդ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |