Facebook-ն առաջարկում է ներբեռնել օգտատերերի մերկ լուսանկարները՝ դրանք պաշտպանելու համար![]() 8 նոյեմբերի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը նոր գործառույթի փորձարկում է սկսել, որն ուղղված է կանխելու օտար մարդկանց մերկ լուսանկարների հրապարակումը համացանցում: Համակարգը փորձարկվում է Ավստրալիայում: Facebook-ում բացատրել են, որ օգտատերի հեռախոսում առկա մերկ լուսանկարները պաշտպանելու համար, օգտատերը պետք է դրանք ինքն իրեն ուղղակի Facebook Messenger-ի միջոցով, գրում է Lenta.ru-ն ABC News-ի վրա հղումով: Այնուհետև սոցցանցը կստեղծի լուսանկարի թվային «պատճենը»: «Եթե ինչ-որ մեկը ցանկանա ներբեռնել նույն պատկերը նույն թվային «պատճենով», համակարգը կկասեցնի դա և լուսանկարը երբեք չի հայտնվի համացանցում»,-ասել են Facebook-ում: Այդպիսով, նշել են ընկերությունում, սոցցանցերի օգտատերերը կկարողանան խուսափել նախկին զուգընկերների պոռնովրեժից: «Դա նման է էլփոստով լուսանկարներ ուղարկելուն, սակայն շատ ավելի անվնաս միջոց է»,-հավաստիացրել են կորպորացիայում: Հոկտեմբերին Ավստրալիան մերկ լուսանկարների հրապարակման դեմ պայքարի առաջին ազգային գործիքն է ստեղծել: Այն տուժած օգտատերերին խորհուրդ կտա, թե ինչպես կարելի է ինտիմ լուսանկարները հանել ընդհանուր մատչելիությունից, հայտնել չարաշահման մասին իշխանություններին և կօգնի դատական հայցերի պատրաստման գործում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |