Marca. Նեյմարն անտեսում է Էմերիին մարզումների ժամանակ![]() 8 նոյեմբերի 2017 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն անտեսում է մարզիչ Ունաի Էմերիին մարզումների ժամանակ: Նեյմարի և Էմերիի միջև ակնհայտ բախում չկա, սակայն, բրազիլացին իր պահվածքով ցույց է տալիս, որ չի գնահատում և չի հարգում թիմի մարզչին: «Նրա վերաբերմունքը մարզչի հանդեպ ակնհայտ է: Երբեմն Նեյմարը ժեստով կամ հայացքով հասկանցում է մարզչին, որ չի ցանկանում նրան լսել, որի վերջինս նրան հանգիստ թողնի»,-գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով: ՊՍԺ-ի ղեկավարությունը խնդրել է ֆուտբոլիստին և մարզչին զրուցել, հարթել տարաձայնությունները, սակայն դեռևս շփումն արդյունք չի տալիս: Նեյմարի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ գործում է մինչև 2022 թվականը: Փարիզեցիները ձեռք են բերել բրազիլացի ֆուտբոլիստին 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: Էմերին գլխավորել է ՊՍԺ-ն 2016-ի ամռանը: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, խաղաշրջանի ավարտին ՊՍԺշն կարող է գլխավորել Ժոզե Մոուրինյոն: Ընթերցեք նաև.Mundo Deportivo. «Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին Ռոնալդուի հետ պայմանագրի ավարտից հետո ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |