Ջիգարխանյանի կինը համաձայն է ապահարզանին՝ կողմերը հրաժարվել են հաշտվել

Ջիգարխանյանի կինը համաձայն է ապահարզանին՝ կողմերը հրաժարվել են հաշտվել

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան և իր հիմնած թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան համաձայն է ապահարզանի՝ կողմերը հրաժարվել են հաշտվել: Այդ մասին հայտնել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի Կունցևո շրջանի թիվ 202 դատական տեղամասը նոյեմբերի 27-ին կքննի Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի հայցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօրվա դրությամբ նրանք հավանություն են տվել ապահարզանի մասին մեր դիմումին»,-ասել է փաստաբանը: Նա պարզաբանել է, որ դատարանն ըստ օրենքի առաջարկել է կողմերին հաշտվել, սակայն վերջիններս հրաժարվել են:

82-ամյա դերասանի և նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հրապարակային սկանդալ ծագեց, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ չի կարող ներել իր կնոջը, որն իրեն շատ ցավ է պատճառել: Միաժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատվեց աշխատանքից, հայտարարելով, որ բաժանվելու է, և փախավ ՌԴ-ից: Ոստիկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել կնոջ վրա գրանցված բնակարան։

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես դիմել էր Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով պաշտպանել իրեն և թատրոնի դերասաններին խարդախ ու խաբեբա մարդկանցից, որոնք խանգարում են կոլեկտիվի բնականոն աշխատանքին: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը հայտարարել է, որ իր դուստրը հեռացել է երկրից՝ հետապնդումից վախենալով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---