ՀՀ-ն ու Դանիան կդյուրացնեն վիզային ռեժիմը քաղաքացիների որոշ խմբերի համար![]() 9 նոյեմբերի 2017 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Դանիայի թագավորության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կառավարության նիստում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալ Դանիայում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում: «Դյուրացումը վերաբերում է գիտնականներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, պատվիրակության անդամներին»,- ասել է նա: ՀՀ կառավարության համաձայն՝ համաձայնագիրը միտված է Հայաստանի և Դանիայի միջև տնտեսական, հումանիտար, մշակութային և կրթական համագործակցության զարգացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |