Ռուս սահմանապահները Իրանի քաղաքացու մոտ նռնականետի նշանառության սարք են հայտնաբերել

Ռուս սահմանապահները Իրանի քաղաքացու մոտ նռնականետի նշանառության սարք են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին ՀՀ և Իրանի սահմանին՝ «Ագարակ» սահմանային անցակետում, Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի զննության ժամանակ հայտնաբերել եմ ՊԳՕ-7 օպտիկական նշանառության սարք, որն օգտագործվում է ձեռքի հակատանկային ՌՊԳ-7 նռնականետից կրակելու համար:

Իրավախախտը ասել է, որ գնել է սարքը Երևանի շուկաներից մեկում՝ ընկերոջ խնդրանքով:

Ռուս սահմանապահներն ըստ գործող օրենսդրության փոխանցել են իրավախախտին և նշանառության սարքը ՀՀ իրավասու մարմիններին, հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---