Viva 2500 պլանով` 2500 րոպե դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա զանգահարելու համար![]() 13 նոյեմբերի 2017 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ Viva 2500 սակագնային պլանն ակտիվացնելով` 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը կարելի է օգտագործել նաև դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա ուղիղ զանգեր կատարելու համար՝ առանց 77 00 հավաքելու: Առաջարկը գործում է Viva 2500 սակագնային պլանի ինչպես նոր բաժանորդների, այնպես էլ՝ արդեն ակտիվ փաթեթ ունեցող կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար: Viva 2500 փաթեթում ներառված 2500 րոպե խոսելաժամանակը սպառելուց հետո, դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա կատարվող զանգերի խոսելաժամանակը հաշվարկվում է Viva 2500 փաթեթում ներառված` դեպի այլ ցանցեր 50 րոպե խոսելաժամանակից: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկի նպատակը բջջային կապից օգտվող բաժանորդներին առօրյա հաղորդակցության առավել լայն հնարավորություններ ընձեռելն է: Բաժանորդագրվելով «Viva 2500» սակագնային պլանին՝ բաժանորդներն այսուհետ հնարավորություն կստանան ավելի մոտ գտնվել Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող իրենց մտերիմներին, գործընկերներին և հարազատներին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ներառված րոպեները սպառվելուց հետո նշված ուղղություններով կատարվող զանգերի գինը հաշվարկվում է ըստ ընթացիկ պլանով նախատեսված սակագների: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |