Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան![]() 17 նոյեմբերի 2017 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ): Նախագահը հրամանագիրը ստորագրել է՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Սերգեյ Մինասյանը ՀՀ դեսպան կնշանակվի Վրաստանում, սակայն այդ պաշտոնում նշանակվեց Ռուբեն Սադոյանը: Սերգեյ Մինասյանը քաղաքագետ է և պատմական գիտությունների թեկնածու, Կովկասի ինստիտուտի փոխտնօրենն է: Սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Ատենախոսության թեման առնչվում է Հայաստանի ռազմական պատմությանը: Նրա բազմաթիվ հրապարակումները վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությանը և հակամարտություններին: 2002 թ. նա Հայաստանի տարբեր ինստիտուտներում և համալսարաններում դասավանդում է միջազգային հարաբերությունների տեսություն: Հաճախ հանդես է գալիս ԶԼՄ-ներով' հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |