Tesla-ն էլեկտրական շարժիչով աշխատող բեռնատար է ներկայացրել![]() 17 նոյեմբերի 2017 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրամոբիլ արտադրող ամերիկյան Tesla ընկերության գործադիր տնօրեն Էլոն Մասկը առցանց հեռարձակվող պրեզենտացիայի ընթացքում ներկայացրել է էլեկտրական շարժիչով աշխատող Tesla Semi բեռնատարը: Techcrunch կայքի փոխանցմամբ, բեռնատարը կարող է 36,2 տոննա ծանրությամբ բեռ տեղափոխել: Այն հինգ վայրկյանում կարող է առավելագույնը 100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ բեռնված լինելու դեպքում՝ 20 վայրկյանում: Ընկերությունը հատուկ լիցքավորիչներ է նախագծում բեռնատարի համար: Tesla Semi-ի շարժիչը մեկ լիցքավորումով կարող է մինչև 850 կմ հաղթահարել: Իսկ 30 րոպե լիցքավորվելու դեպքում բեռնատարը կարող է մոտ 650 կմ հաղթահարել։ Megachargers լիցքավորիչները կաշխատեն արևային էներգիայով։ Tesla Semi–ն վաճառքի կհանվի 2019 թվականին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |