Tesla-ն էլեկտրական շարժիչով աշխատող բեռնատար է ներկայացրել

Tesla-ն էլեկտրական շարժիչով աշխատող բեռնատար է ներկայացրել

PanARMENIAN.Net - Էլեկտրամոբիլ արտադրող ամերիկյան Tesla ընկերության գործադիր տնօրեն Էլոն Մասկը առցանց հեռարձակվող պրեզենտացիայի ընթացքում ներկայացրել է էլեկտրական շարժիչով աշխատող Tesla Semi բեռնատարը:

Techcrunch կայքի փոխանցմամբ, բեռնատարը կարող է 36,2 տոննա ծանրությամբ բեռ տեղափոխել: Այն հինգ վայրկյանում կարող է առավելագույնը 100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ բեռնված լինելու դեպքում՝ 20 վայրկյանում:

Ընկերությունը հատուկ լիցքավորիչներ է նախագծում բեռնատարի համար: Tesla Semi-ի շարժիչը մեկ լիցքավորումով կարող է մինչև 850 կմ հաղթահարել: Իսկ 30 րոպե լիցքավորվելու դեպքում բեռնատարը կարող է մոտ 650 կմ հաղթահարել։ Megachargers լիցքավորիչները կաշխատեն արևային էներգիայով։

Tesla Semi–ն վաճառքի կհանվի 2019 թվականին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---