Deutsche Welle-ն՝ ՀՀ և ԵՄ մերձեցման երկրորդ փորձի մասին. ՀՀ-ն «և-և»-ի կողմնակից է

Deutsche Welle-ն՝ ՀՀ և ԵՄ մերձեցման երկրորդ փորձի մասին. ՀՀ-ն «և-և»-ի կողմնակից է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Եվրամիությունը և Հայաստանը մտադիր են համապարփակ և ընդլայնված գործակցության մասին շրջանակային համաձայանգիր ստորագրել Բրյուսելում կայանալիք «Արևելայն գործընկերության» գագաթնաժողովում: Այս թեմային է անդրադառնում Deutsche Welle-ն՝ մտորելով այն մասին արդյոք այս անգամ դա կհաջողվի, արդյոք չկան մտավախություններ, որ ստորագրումը կրկին կարող է խափանվել և ինչ կտա գործակցությունը Երևանին:

«2013-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի նախապատվությունը տվեց ԵՏՄ-ին՝ բացառելով ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Որոշ դիտորդներ կարծում են, որ կտրուկ շրջադարձը դեպի ԵՏՄ պարտադրված էր Մոսկվայի ճնշման պատճառով: Եվրոպայում դա հիասթափություն առաջացրեց, սակայն ԵՄ գործակցությունը Հայաստանի հետ չկասեցվեց, շարունակվեց»,-հիշեցնում է պարբերականը:

Ինչպես ասվում է հոդվածում, Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս անգամ 2013թ. սցենարը անհավանական է, քանի որ Հայաստանը հաստատել է համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի հետ միասին հրապարակել է ամբողջական տեքստը: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ Երևանը հետ չի կանգնի իր որոշումից:

Հոդվածում նշվում է, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ է ընձեռում Երևանին ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելու համար բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական և անվտանգության:

«Այս համաձայնագրի միակ տարբերությունը ասոցացման մասին համաձայնագրից ազատ առևտրի գոտու մասին կետի բացակայությունն է, ինչն անհնար է ԵՏՄ-ին ՀՀ անդամության պատճառով: Սակայն, այս պակասը մասնակիորեն լրացվում է GSP+ կարգավիճակով, որն ունի Երևանը և որը որոշակի արտոնություններ է տալիս հայկական ապրանքները ԵՄ շուկա արտահանելու համար: Եվ Հայաստանը բավականին ակտիվ օգտվում է դրանից՝ ամեն տարի մի քանի տասնյակ մլն եվրո տնտեսելով զրոյական կամ շատ ցածր մաքսային տուրքերի հաշվին: Բացի այդ, համաձայնագիրն, ըստ փորձագետի, կարող է անհրաժեշտ քաղաքական միջավայր ստեղծել ԵՄ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու համար»,-գրում է պարբերականը:

Ինչպես գրում է թերթը, իշխող ՀՀԿ-ի ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի կասկածում, որ համաձայնագիրը Բրյուսելում կստորագրվի: Նա հայտարարել է, որ փաստաթղթի ստորագրումը չի խանգարի ՀՀ անդամությունը ԵՏՄ-ում, քանի որ Երևանը բազմիցս է հայտարարել, որ «և-և» բանաձևի կողմնակից է, ոչ թե «կամ-կամ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---