Վարչապետ․ Գինու արտադրությունն 9 ամսում աճել է 36%-ով23 նոյեմբերի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Գինու արտադրությունը ՀՀ-ում 2017 թվականի 9 ամսում աճել է 36%-ով։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում մեկնարկած գինու միջազգային փառատոնին՝ ԱՎԾ տվյալները մեջբերելով։ «Հունվար-սեպտեմբերին այս խմիչքի արտադրության ծավալը կազմել է 5,872 մլն լիտր: Հայաստանում 2016-ին արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի, ինչը 14%-ով ավելի է 2015-ի ցուցանիշից: 2016-ին արտահանվել է ավելի քան 1,8 մլն լիտր գինի, որը 37%-ով ավելի է 2015-ից», - ասել է նա: «Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել: Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների և գիտական ներուժի հետ: Հայկական գինի ասելով՝ մենք հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն, ավանդույթներ, մշակույթ, նվիրվածություն և սեր խաղողի վազի և գինու նկատմամբ»,-նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կան ֆրանսիական, իտալական, գերմանական տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած գինու գործարաններ, ունենք արգենտինական, ամերիկյան, շվեյցարական և իտալական ներդրումներ, և ներդրողների զգալի մասը սփյուռքահայ գործընկերներն են կազմում: Երկօրյա համաժողովը կրում է «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագիրը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |