Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվել է![]() 24 նոյեմբերի 2017 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը։ Այն սահմանում է սկզբունքները, որոնցով նախանշվում են ԵՄ ու ԱլԳ 6 երկրների՝ ՀՀ, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի հեռակա համագործակցության ուղիները տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում: Մասնակից երկրների տարածքում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումներում նշվում է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Նոյեմբերի 24-ին Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |