ԱՄՆ-ում մարդու ուղեղի մեջ տրամադրությունը բարձրացնող իմպլանտ են տեղադրել25 նոյեմբերի 2017 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի համալսարանի և Մասաչուսեթսի հիվանդանոցի համալսարանների երկու խումբ նյարդակենսաբաններ ԱՄՆ ՊՆ Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության ընդհանուր ղեկավարությամբ առաջին անգամ մարդու ուղեղում նյարդային իմպլանտ են տեղադրել: Իմպլանտը էլեկտրամագնիսական ալիքներ է արձակում՝ կանոնավորելով վարքն ու զգացողությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում: Սա հակառակ կապով առաջին նյարդային իմպլանտն է, որը հաջողվել է տեղադրել կենդանի մարդու գլխուղեղում: Սարքն ընկալում է ուղեղի էլեկտրամագնիսական դաշտը, առանձնացնում է տարբեր ֆիզիկական վիճակներին հատուկ պատերները և ստեղծում է սեփական էլեկտրամագնիսական տատանումները: Արդյունքում ուղեղի սեփական էլեկտրամագնիսական ակտիվությունն ու իմպլանտի ակտիվության հանրագումարը տատանումներ է առաջացնում նախատեսված բնութագրերով, գրում է Lenta.ru-ն: Ենթադրվում է, որ սարքը կարելի է օգտագործել նյարդային խանգարումների թերապիայի համար, ինչպիսիք են դեպրեսիան և հետտրավմատիկ խանգարումը: Սարքն արդեն փորձարկվել է 6 կամավորի վրա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |