Ջիգարխանյանը պաշտոնապես բաժանվել է կնոջից

Ջիգարխանյանը պաշտոնապես բաժանվել է կնոջից

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան և իր անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը և նրա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պաշտոնապես բաժանվել են: Դատարանը բավարարել է ապահարզանի վերաբերյալ հայցը:

Ըստ ռեժիսորի փաստաբան Եվգենի Պարֆենովի, Ջիգարխանյանի կինը չի առարկել ապահարզանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

82-ամյա դերասանի և նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հրապարակային սկանդալ ծագեց, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ չի կարող ներել իր կնոջը, որն իրեն շատ ցավ է պատճառել: Միաժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատվեց աշխատանքից, հայտարարելով, որ բաժանվելու է, և փախավ ՌԴ-ից: Ոստիկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել կնոջ վրա գրանցված բնակարան։

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես դիմել էր Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով պաշտպանել իրեն և թատրոնի դերասաններին խարդախ ու խաբեբա մարդկանցից, որոնք խանգարում են կոլեկտիվի բնականոն աշխատանքին: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը հայտարարել է, որ իր դուստրը հեռացել է երկրից՝ հետապնդումից վախենալով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---