ՌԴ նախագահի ընտրության լոգոյից դժգոհ են. Սարկիսովի ընկերությանը 37 մլն ռուբլի են վճարել

ՌԴ նախագահի ընտրության լոգոյից դժգոհ են. Սարկիսովի ընկերությանը 37 մլն ռուբլի են վճարել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2018-ին կայանալիք նախագահական ընտրությունների լոգոտիպը: Այն մշակել է «ԻՄԱ-Կոնսալտինգ» ընկերությունը, որի գլխավոր տնօրենը Վարդան Սարկիսովն է:

Ընկերությունը հաղթել է ԿԸՀ-ի հայտարարած մրցույթում:

«Սա նախագահական ընտրություններին ընդառաջ մշակված 100 լոգոտիպից մեկն է: Այն ընտրվել է սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հիման վրա՝ գերազանցելով մյուս առաջարկները»,--ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ:

Սարկիսվը հայտնել է, որ ընկերությունն ուսումնասիրել է լոգոտիպի 77 տարբերակ 12 քաղաքում: Արդյունքում եկել են եզրակացության, որ ընտրողները «օրիգինալ լուծումներ չեն ակնկալում», իսկ ստացված լոգոտիպի տեսքը «պետականորեն հիմնավոր է, պահպանողական, բայց ոչ արխաիկ»,հայտարարել է Սարկիսովը:

«ԻՄԱ-Կոնսալտինգի» հետ պայմանագիրը կնքվել է 37 մլն ռուբլով, գրում է Meduza-ն:

Սոցցանցերի օգտատերերը քննադատել են լոգոտիպն ու նույնիսկ ենթադրել, որ վրան պատկերված դրոշը նմանակված է մեկ այլ լուսանկարից:

«ԻՄԱ-Կոնսալտինգ» PR գործակալությունը հիմնվել է 1999-ի գարնանը: 2011-ին Վարդան Սարկիսովն ընդգրկվել է ՌԴ PR ոլորտի 30 նշանակալի անձանց ցանկում, ըստ «Մեդիալոգիա» ընկերության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---