ԵՄ ապրանք արտահանելու գործընթացը 2018-ից կպարզեցվի 1 դեկտեմբերի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Եվրամիություն ապրանք արտահանելու գործընթացը 2018-ից կպարզեցվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Նա հիշեցրել է, որ Եվրամիության հետ գործող GSP+ համակարգը և Առևտի համաշխարհային կազմակերպության շրջանակում ԵՄ հետ գործող MFN ռեժիմը թույլ են տալիս գրեթե հայկական արտադրանքի գրեթե 90%-ը զրոյական մաքսատուրքով արտահանել ԵՄ, հայտնում է Aysor.am-ը: Փոխնախարարը կարևորել է, որ 2018-ի հունվարի 1-ից կիրառվելու է արտահանողների գրանցված համակարգ: «Ապրանք արտահանելու և GSP+ ընձեռած հնարավորություններից օգտվելու համար մեր կազմակերպությունները ներկայումս պետք է ունենան ծագման սերտիֆիկատ, իսկ 2018-ի հունվարից ՀՀ-ում գործող կազմակերպությունները, ապրանք արտահանելիս ԵՄ, կարող են գրանցվել այս համակարգում և առանց ծագման սերտիֆիկատի ապրանք արտահանել ԵՄ՝ միաժամանակ օգտվելով համակարգի ընձեռած արտոնություններից », - ասել է Մելքոնյանը: Նա հավելել է, որ որպեսզի անցումը սահուն լինի, 2018-ին զուգահեռ գործելու է ապրանքների սերտիֆիկատներով արտահանման գործընթացը, բայց սա դրական նշանակություն կունենա այն փոքր ու միջին տնտեսվարողների համար, ովքեր ստիպված են լինում ամեն փոքր խմբաքանակի համար ունենալ սերտիֆիկատ: Փոխնախարարը նշել է, որ առաջիկայում նախարարությունն ավելի մանրամասն կներկայացնի ընթացակարգը: «Միայն GSP+ շրջանակում 6400 ապրանքի մասով հնարավոր է դրանք զրոյական մաքսատուրքով արտահանել ԵՄ շուկա, ինչը էական գրավչություն է ու կարևոր գործիք ներդրողների համար», - նշել է Մելքոնյանը: Փոխնախարարը կարևորել է նաև բյուջետային աջակցության շրջանակում ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ նշելով, որ դրա շրջանակում այս պահին 6 տարբեր համաձայնագրերով տարբեր ոլորտներում իրականացվում են ոլորտային բարեփոխումներ: «ԵՄ աջակցությամբ ՀՀ-ն կարողանում է իրականացնել բարեփոխումներ տարբեր ոլորտներում: 2016-ին բյուջետային աջակցության մասով ամենաբարձր գումարային հատկացումն ենք ստացել, որը տրվել է երկրի բյուջեին 27,5 մլն եվրոյի սահմաններում: Այս տարի նախատեսվում է 15-17 մլն եվրոյի բյուջետային հատկացում ստանալ», - հավելել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին |