ԿՀԴՊ աշխատակիցները ձերբակալել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Որոշ տվյալներով, Սմբատ Այվազյանն ու իր վարորդ Վարդան Կիրակոսյանը ձերբակալվել են, երբ վերադառնում էին Ազատության հրապարակից, որտեղ մասնակցում էին ընդդիմության հանրահավաքին: Ենթադրաբար, ձերբակալվածները գտնվում են ԱԱԾ-ի քննչական մեկուսարանում:



Նշենք, որ 1995-1999 թվականներին Սմբատ Այվազյանը եղել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր: «Երկրապահ» խորհրդարանական խմբի անդամ, ապա` նախագահ: 1998-2000 թվականներին եղել է Հայաստանի պետական եկամուտների նախարար: 2000 թվականից «Հանրապետություն» կուսակցության նախագահի տեղակալ է: 2003-2007 թվականներին խորհրդարանի պատգամավոր: Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---