Ռուսական ընկերությունը հետաքրքրված է «Հյուսիս-հարավի» շինարարությամբ

Ռուսական ընկերությունը հետաքրքրված է «Հյուսիս-հարավի» շինարարությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և ռուսական «Վիս» շինարարական ընկերությունը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները, այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ներկայումս բանակցություններ են ընթանում մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ։ Ռուսական ընկերությունը նույնպես հետաքրքրված է այս ծրագրի իրագործմամբ։

Ընկերության փոխտնօրենը ներկայացրել է իրենց գործունեությունը, իրականացրած նախագծերը և ընդգծել, որ ունեն Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելու բավարար միջոցներ, փորձ և ցանկություն:

Նախագիծը դեռ քննարկման փուլում է, յուրաքանչյուր հետաքրքրված ընկերություն ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնելու է իր առաջարկն ու պայմանները։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---