Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը գործարկում է American Express SafeKey®-ը ՀՀ-ում 5 դեկտեմբերի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը հայտարարել է American Express SafeKey®-ի գործարկման մասին: SafeKey-ն ինտերնետային վճարումների ընթացքում զեղծարարության կանխարգելման միջոց է, որը հիմնված է միջազգային 3-D Secure® ստանդարտի վրա և հատուկ ստեղծվել է American Express քարտեր սպասարկող առցանց առևտրի կետերին ու Քարտատերերին հնարավոր զեղծարարության վտանգներից պաշտպանելու համար: SafeKey ծառայության ակտիվացման արդյունքում Հայաստանի առցանց առևտրի և սպասարկման կետերը այսուհետ կարող են ընդունել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում թողարկված American Express քարտերը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: «Մենք ներկայացնում ենք SafeKey-ը մեր գործընկեր առևտրի և սպասարկման կետերին, որոնք առաջարկում են օնլայն գնումներ Հայաստանում: SafeKey-ի շնորհիվ վճարումների անվտանգության մակարդակը բարձրանում է ևս մեկ աստիճանով: Սա հրաշալի հնարավորություն է քարտերի սպասարկման ոլորտում մեր բոլոր գործընկերների համար խրախուսելու ներկայիս հաճախորդներին իրականացնել իրենց վճարումներն առավել անվտանգ եղանակով՝ բարձրացնելով հաճախորդների վստահությունը ինտերնետային վճարումների նկատմամբ և խթանելով վաճառքների աճը»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Օնլայն վճարումներ ընդունող առևտրի կետերը կարող են գրանցվել և սկսել սպասարկել American Express քարտեր՝ լրացնելով համապատասխան հայտը բանկի կայքում։ Սպասարկման ակտիվացումից հետո առևտրի կետերը կկարողանան տեղադրել American Express SafeKey-ի տարբերանշանը իրենց կայքի վճարումների կատարման բաժնում`գործառնությունների անվտանգության մասով հաճախորդների վստահությունը բարձրացնելու նպատակով: Ինտերնետային վճարումների գծով բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերի համար SafeKey ծառայությունն արդեն ակտիվացվել է: SafeKey-ը նաև հնարավորություն է ընձեռում American Express Քարտատերերին իրականացնել առավել ապահով և անվտանգ օնլայն վճարումներ, քանի որ ծառայությունը ակտիվացրած ինտերնետային առևտրի կետերում վճարումների իրականացման փուլում Քարտատիրոջ բջջային հեռախոսին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է մեկանգամյա գաղտնաբառ, որը մուտքագրելուց հետո գործարքը հաստատվում է: SafeKey-ն ակտիվացվել է բոլոր American Express քարտատերերի համար, ուստի ծառայությունից օգտվելու համար բանկ դիմելու կամ այցելելու անհրաժեշտություն չկա: Այն դեպքում, երբ հաճախորդը փոխել է իր բջջային հեռախոսահամարը և դեռ չի տեղեկացրել բանկին այդ մասին, նա կարող է անել դա՝ զանգահարելով բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն (010) 31 99 99 հեռախոսահամարով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել (010) 319999 հեռախոսահամարով կամ այցելել www.americanexpress.am կայք: Սկսած 2016 թվականից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկվող American Express® Gold և American Express® Blue քարտերը չիպային են՝ համալրված առանց կոնտակտի տեխնոլոգիայով, ինչն ապահովում է անվտանգության առավել բարձր մակարդակ և հնարավորություն ընձեռում հաճախորդներին վճարումներն իրականացնել արագ և հարմարավետ եղանակով՝ խնայելով ժամանակը առանց կոնտակտի քարտեր սպասարկող տերմինարաններով գործարքներ իրականացնելիս: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |