Արփինե Հովհաննիսյան. ԵԽ նախարարների կոմիտեն դատական քննություն է հարուցել Ադրբեջանի դեմ 6 դեկտեմբերի 2017 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել, ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ: «Հիշեցնեմ, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովի ապօրինի դատապարտմանը: Սկսած 2014 թվականից՝ և՛ նախարաների կոմիտեն, և՛ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ և բանաձևեր՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից 3 տարի անց էլ Մամեդովը շարունակում էր մնալ անազատության մեջ»,-ասվում է գրառման մեջ: Հովհաննիսյանը նշել է, որ առաջին անգամ Ադրբեջանի նկատմամբ այս աննախադեպ ներգործության միջոցը կիրառելու վերաբերյալ մտադրությունները հնչեցվել էին աշնանը: «Ադրբեջանը զգուշացվել էր, որ եթե մինչև նոյեմբերի 29-ը չկատարի ՄԻԵԴ որոշումը, իր նկատմամբ կսկվի քննություն ՄԻԵԴ Մեծ Պալատում, սակայն նույնիսկ բազմաթիվ զգուշացումների պարագայում ադրբեջանական իշխանությունները նախընտրեցին հնչեցնել կեղծ մեղադրանքներ, քան կատարել ՄԻԵԴ որոշումը», - գրել է Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։ 2017-ի նոյեմբերի 20-ին սպառվել է ԵԽ նախարարների կոմիտեի ժամկետը, որը սահմանվել էր Ադրբեջանի համար, որպեսզի վերջինս բացատրություններ տա, թե ինչու չի կատարվում ՄԻԵԴ որոշումը բանտից ընդդիմադիր Իլգար Մամեդովին ազատ արձակելու վերաբերյալ: Մամեդովը ընդդիմադիր Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդն է: Մամեդովը ձերբակալվել է 2013-ին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման քաղաքական գործունեության համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը |