Թուրքիան և Իրանը դեմ են Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչվելուն. ԻՀԿ արտահերթ գագաթնաժողով կգումարվի![]() 6 դեկտեմբերի 2017 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Իրանը դեմ են, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչվի: Այդ հարցը Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոուհանին քննարկել են հեռախոսազրույցում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել:Ըստ Սպիտակ տան, Թրամփը քննարկել է այդ որոշումը Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև ստացել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող արտերկրի առաջնորդների հավանությունը «Մենք վստահ ենք, որ այս հանգամանքներում բոլոր իսլամական երկրները պետք է միահամուռ և միակամ լուրջ քայլ ձեռնարկեն ԱՄՆ այդ ապօրինի, սադրիչ և շատ վտանգավոր քայլի դեմ»,-ասել է Ռոուհանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Իրանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության վրա հղումով: Ռոուհանին խոստացել է, որ Իրանը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության` ԻՀԿ, արտահերթ գագաթնաժողովին, որի նախաձեռնողը Էրդողանն է: Պաղեստինցիները պահանջում են, որ երկու ինքնիշխան պետությունների սահմաններն անցնեն այն բնագծով, որը կար մինչև 1967թ. Վեցօրյա պատերազմը` տարածքների հնարավոր փոխանակմամբ: Նրանք հուսով են սեփական պետությունը ստեղծել Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը մայրաքաղաք դարձնել: Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967թ. սահմաններին, առավել ևս կիսել արաբների հետ Երուսաղեմը, որն արդեն իսկ հայտարարված է հավերժ և անբաժան մայրաքաղաք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |