Instagram-ը փորձարկում է առանձին Direct մեսենջերը

Instagram-ը փորձարկում է առանձին Direct մեսենջերը

PanARMENIAN.Net - Instagram ֆոտոծառայության թիմը սկսել է փորձարկել հաղորդագրությունների փոխանակման առանձին Direct մեսենջերը:

Direct-ի փորձարկումն առաջին քայլն է, ուղղված Instagram-ի հիմնական ծառայությունից համապատասխան գործառույթը որպես առանձին հավելված առանձնացնելուն, գրում է Ferra.ru-ն The Verge-ի վրա հղումով:

Նույն կերպ 2014-ին Facebook սոցցանցը, որին այժմ պատկանում է Instagram-ը, ինքնուրույն Messenger հավելվածը ստեղծեց:

Direct-ը Android-ի և iOS-ի այս պահի դրությամբ հասանելի է աշխարհի 6 երկրում՝ Չիլիում, Իսրայելում, Իտալիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում և Ուրուգվայում: Հավելվածում դեռևս 3 էկրան է նախատեսված: Ինչպես Snapchat-ը, այն բացվում է տեսախցիկի վրա, ձախից տեղադրված է պրոֆիլով էկրանը, իսկ աջից՝ ստացվող հաղորդագրությունները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---