VK-ն նոր հավելված ունի՝ Secret Santa 9 դեկտեմբերի 2017 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «ՎԿոնտակտե» սոցցանցը հայտարարել է նոր հավելվածի գործարկման մասին: Նվերների փոխանակման համար նախատեսված «Գաղտնի Սանտա» (Secret Santa) հավելվածը թույլ կտա մի խումբ օգտատերերի կամ էջերի գաղտնի կերպով ամանորյա նվերներ փոխանակել: «Անհայտ Սանտա» կամ «Գաղտնի Սանտա» (Secret Santa) կոչվող ամանորյա արարողությունը ենթադրում է նվերների փոխանակում մի խումբ անձանց միջև: Ակցիայի գործարկման համար պետք է ներբեռնել հավելվածը և սահմանել պայմանները՝ նշել հայտագրման վերջին ժամկետը, ենթադրյալ բյուջեն և նվերի թեմատիկան: Համակարգողը կարող է ընտրել, թե նվեր ստացողի մասին ինչ տեղեկատվություն կտրամադրվի «Սանտային»՝ անուն-ազգանուն կամ հղում VK էջին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Եթե ակցիայի մասնակիցները տարբեր քաղաքներում են ապրում, հավելվածում կարելի է ավելացնել փոստի հասցեն: Լոկալ ընկերակցությունները կարող են կազմակերպել նվերների հավաքագրման միասնական վայր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |