Ճապոնական դրոնը երգերի միջոցով արտաժամյա աշխատողներին կվռնդի աշխատավայրից 9 դեկտեմբերի 2017 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական Taisei ընկերությունը մշակել է T-Frend դրոնը, որը պայքարելու է գրասենյակային աշխատակիցների արտաժամյա աշխատանքի դեմ երգերի միջոցով: Դրոնը որոշակի ժամերի կթռչի հատուկ աշխատակցի առաջադրած երթուղով և կմոտենա նրանց, ովքեր մնացել են աշխատավայրում աշխատանքային օրվա ավարտից հետո: Սարքը նրանց համար կկատարի Auld Lang Syne երգի ճապոնական տարբերակը, գրում է TJ-ն: Դրոնը հագեցած կլինի տեսախցիկով և GPS-ից անկախ նավիգացիոն համակարգով: Տեսախցիկի բոլոր տեսագրություններն ու զեկույցները պարեկության մասին հասանելի կլինեն ընկերության ամպային արխիվում և իրական ժամանակով: Դրոնը հնարավոր կլինի ձեռք բերել նաև ամսական վարձույթով: Այն մատչելի կդառնա 2018-ի ապրիլից: Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ մահացել է 159 ժամ արտահերթ աշխատած լրագրողուհին: Պարզվել է, որ նրա մահվան պատճառ է դարձել լուրջ գերհոգնածությունն աշխատավայրում, ինչը տարածված երևույթ է Ճապոնիայում: Շատերն են արտաժամյա աշխատում, այդ թվում հանգստյան օրերին, և հաճախ, սթրես են տանում՝ վաղաժամ սրտի կաթված կամ ինսուլտ ստանալով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |