Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն

Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն

PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը գործակցության հուշագիր են ստորագրել:

Ընկերությունները կգործակցեն Հայաստանում գինի արտադրող կազմակերպությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Այժմ ԱԳԲԱ Լիզինգը մշակում է նոր, ավելի ճկուն ֆինանսական գործիքներ, որոնք լիզինգի միջոցով նոր հնարավորություններ կտան մեր գինեգործներին՝ ավելի հեշտ իրագործել իրենց նախագծերը և մտահաղացումները։ Շատ ենք կարևորում «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳԻ» հետ գործակցությունը, քանի որ նրանց՝ գինեգործության, և մեր ֆինանսական ոլորտում տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձի համադրությունը թույլ կտա տեղական գինեգործներին աջակցել բիզնես գործունեության ամբողջ շղթայի ընթացքում», - նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

«Բարձրակարգ գինի կարելի է պատրաստել միայն որակյալ խաղողից։ Ֆերմերն այն մարդն է, որը հասկանում է այս հողի ներուժը։ Հետևաբար, առաջին հերթին պետք է ներդրումները սկսել ֆերմերներից: Նախագծի ընթացքում նախատեսվում է գինեգործության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադևրել ֆերմերներին, միաժամանակ աջակցել իրենց սեփական բիզնեսը հիմնելու ճանապարհին»,- նշել է «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳԻ» տնօրեն Վահե Քեուշգուերյանը։

ԱԳԲԱ Լիզինգը 2003-ին Հայաստանում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---