Բաբաջանյան-Աշտարակ նոր ճանապարհի շինաշխատանքներով կզբաղվեն իտալացիները![]() 11 դեկտեմբերի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և իտալական «Տերենա Սքավի» ընկերության միջև ստորագրվել է Բաբաջանյան-Աշտարակ նոր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների պայմանագիրը, որն իրականացվելու է Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում: Առնո Բաբաջանյան փողոցը կապում է Իսակովի պողոտան ու Մալաթիա թաղամասում գտնվող Րաֆֆու փողոցը։ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2018թ. սկզբին, աշխատանքների ժամկետը նախատեսված է 24 ամիս: Ճանապարհի ընդհանուր երկարությունը շինարարական աշխատանքներից հետո կկազմի մոտ 9.4 կմ, ճանապարհի միջին լայնությունը՝ 24 մ: Այս հատվածում նախատեսված է կառուցել 3 ուղեանցեր, որոնք կանցնեն Օհանով և Տիչինա փողոցների վրայով, ինչպես նաև կկառուցվի մեկ ուղեանց՝ Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվի 3 անցում՝ երկրորդային փողոցների համար, և մեկ տրանսպորտային հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Շինարարական աշխատանքների ավարտին Աջափնյակ վարչական շրջանը նոր ճանապարհով կկապվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին: Ճանապարհը կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան: Շինարարական աշխատանքների ընթացքում ճանապարհի ազդեցության գոտուց դուրս կբերվեն բոլոր առկա հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով: Աշխատանքների արժեքը կկազմի մոտ $32.95 մլն դոլար։ ![]() ![]() Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |