Ըստ Migration Policy Institute-ի՝ Ադրբեջանից 1,1 մլն մարդ է արտագաղթել12 դեկտեմբերի 2017 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ըստ Migration Policy Institute-ի, Ադրբեջանից 1 մլն 147.000 մարդ է հեռացել: Տնտեսագետ Սամիր Ալիևը հայտարարել է, որ միգրացիոն հոսքերի հաշվառման պաշտոնական մեթոդաբանությունն Ադրբեջանում թույլ չի տալիս իրական պատկերը տեսնել այդ ոլորտում, գրում է contact.az-ը: Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի, ստացած բուհերում, միջին մասնագիտական հաստատություններում և քոլեջներում: Դպրոցի յուրաքանչյուր երկրորդ շրջանավարտ հարկ չի համարում որևէ ուսումնական հաստատություն ընդունվել, մասնագիտություն ձեռք բերել: Այսպիսի վիճակագրություն է հրապարակել աշխատանքի և սոցապահովության նախարար Սալիմ Մուսլիմովը: Ըստ անկախ փորձագետների, Ադրբեջանում իրական գործազրկության մակարդակը ոչ թե 5% է, ինչպես պնդում է Զբաղվածության պետական ծառայությունը, այլ մոտ 14-15%: Ըստ վիճակագրության, ադրբեջանցի գործազուրկը, 30-49 տարեկան անձ է առանց բարձրագույն կրթության և առանց լեզուների իմացության: Ըստ պարբերականի, նույնիսկ նրանք, ովքեր կրթություն են ստացել Ադրբեջանի բուհերում, չեն համապատասխանում գործատուների պահանջներին, հատկապես դա վերաբերում է տեխնիկական մասնագիտություններին: Իսկ մի փոքր ավելի որակյալ աշխատուժն արտագնա աշխատանքի է մեկնում Թուրքիա, ՌԴ, Ղազախստան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |