Նախագահ. 2018-ի առաջին կեսին կսկսենք ԵՄ հետ վիզաների ազատականացման մասին խոսել![]() 15 դեկտեմբերի 2017 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսին ՀՀ-ն կսկսի ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդտեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարվա ընթացքում կարող ենք հասնել վերջնանպատակին», - ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ նոր համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրի ազատականացումը՝ այլ գործընթաց: «Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայանագիր չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը: Գագաթնաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով», - ասել է նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |