Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է $19.000-ը

Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է $19.000-ը

PanARMENIAN.Net - Աշխարհում ամենապահանջված կրիպտոարժույթի՝ բիթքոինի, արժեքը գերազանցել է $19.000-ի նիշը: Այդ են վկայում Coinmarketcap-ի տվյալները:

Դեկտեմբերի 18-ին Երևանի ժամանակով 11:26-ի դրությամբ կրիպտոարժույթի առավելագույն նիշը հասել է $19.077-ի:

Ավելի վաղ բոլոր համաշխարհային կրիպտոարժույթների կապիտալիզացիան հասել էր կես տրիլիոնի՝ կամ 500 մլրդ դոլարի: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 13-ի գիշերը: Ընդ որում հաշվի է առնվել ավելի քան 1300 կրիպտոարժույթի արժեք, որոնց համախառն արժեքը կազմել է 506 մլրդ դոլար:

Կապիտալիզացիայի մոտ 56 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին, որն ամենապահանջվածն է աշխարհում: Բոլոր բիթքոինների համախառն արժեքը հասնում է 285 մլրդ դոլարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---