Սննդամթերքը, ալկոհոլն ու ծխախոտը թանկացել են

Սննդամթերքը, ալկոհոլն ու ծխախոտը թանկացել են

PanARMENIAN.Net - Հայաստանի սպառողական շուկայում 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 0,8% գնաճ: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների գները 2017-ի 11 ամսում 2016-ի համեմատ աճել են 3,9%-ով:

Աճել են նաև ոգելից խմիչքի, ծխախոտի գները՝ 3,1%-ով, ինչպես նաև բուժսպասարկման և դեղորայքի գները՝ 0,5%-ով:

Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում 2%-ով անկում են գրանցել հագուստի և կոշիկի գները, 4,7%-ով՝ բնակարանային վարձի, վառելիքի ու էլեկտրաէներգիայի գները:

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական շուկայում գնաճը կազմել է 2,2%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---