Լապշինի ադրբեջանցի բանտապաններն աղբն են նետել նրա Աստվածաշունչը

Լապշինի ադրբեջանցի բանտապաններն աղբն են նետել նրա Աստվածաշունչը

PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին արտահանձնեցին Իսրայել, պատմել է, որ ադրբեջանական բանտում ցանկացած կրոնական գրականություն, մահմեդականից բացի, արգելված է: Նա պատմել է, որ Բաքվի բանտում իրեն ասել են, որ Ալլահից բացի այլ աստված չկա և Աստվածաշունչը նետել են աղբը:

«Երբ Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, անձնական ինքնաթիռն ինձ Մինսկից Բաքու հասցրեց, ինձ մոտ մի քանի գիրք կար, այդ թվում հրեական թորան և ուղղափառ մի քարոզչի՝ հայր Արսենիի, կյանքի մասին պատմվածքների հավաքածուն: Առաջինն ինձ նվիրել էր Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Սպիվակովա-Ռաչինսկին, իսկ երկրորդը ուղարկել էր Նաստյան՝ իմ լավ ընկերը Եկատերինբուրգից»,-գրել է Լապիշինն իր բլոգում:

«Բաքվի մեկուսարանում, երբ ինձ խուզարկեցին, բանտապանը գրքերը ցուցադրաբար հատակին նետեց՝ ասելով. «Ալլահից բացի այլ աստված չկա», և հետո արդեն ոտքերով հրեց գրքերը դեպի անկյունում կանգնած աղբամանը»,-նշել է Լապշինը:

Նա հավելել է, որ թեև կրոնից բավականին հեռու անձնավորություն է, նման վերաբերմունքը շատ է վիրավորել իրեն:

«Նույնիսկ տոտալիտար Բելառուսում ոչ ոք չի արգելել ընթերցել կրոնական գրականություն, իսկ իմ բանտախցում նստած թաթարները Ղուրան ունեին: Սակայն Ադրբեջանում, եթե դուք մահմեդական չեք, դժվար կլինի: Ակամայից հիշում ես նացիստների կողմից գրքերի հրկիզումը, երբ Հիտլերը եկավ իշխանության»,-ասվում է բլոգերի գրառման մեջ:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---