ՀՀ-ից արտահանումն առաջին անգամ գերազանցել է $2 մլրդ-ը

ՀՀ-ից արտահանումն առաջին անգամ գերազանցել է $2 մլրդ-ը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտահանման ծավալները 2017-ի առաջին 11 ամսում կազմել են $2,013 մլրդ: ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների համաձայն՝ անցնող տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 23,5%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016-ի հունվար-նոյեմբերին արտահանման ծավալները կազմել են $1, 621 մլրդ: Նախարարության և ԱՎԾ-ի տվյալների համադրումից հետևում է, որ Հայաստանի արտահանման ծավալներն առաջին անգամ գերազանցել են $2 մլրդ-ը:

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ արտահանման 30%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 26,8%-ը միայն ՌԴ-ին: Արտահանման 24,1%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին: Հայաստանից հիմնականում արտահանվել է հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:

2017-ի 10 ամսվա տվյալներով, աճի մոտ 54%-ն ապահովել է հանքարդյունաբերությունը:

ԱՎԾ-ն դեռևս չի հրապարակել 2017 թվականի հունվար-նոյեմբերի արտահանման ծավալները: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտահանումը կազմել է $ 1,745 մլրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---