Սերժ Սարգսյան. Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու![]() 22 դեկտեմբերի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: «Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու և լուծելու համար Սահմանադրությամբ և օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և մեխանիզմները», - ասել է նախագահը: Սերժ Սարգսյանը հորդորել է անձնական կամ խմբային շահերին հակաիրավական գործելակերպով հասնել փորձողներին զերծ մնալ արկածախնդրությունից: «Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության ծառայությունը և մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն: Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետևողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են», - ասել է Սարգյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |