Շարմազանով. ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցում ՀՀ-ն քվեարկել է՝ առաջնորդվելով պետական և ազգային շահերով

Շարմազանով. ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցում ՀՀ-ն քվեարկել է՝ առաջնորդվելով  պետական և ազգային շահերով

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով Հայաստանի քվեարկությունը բխում է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումից, Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մնում է բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանը, որպես մի պետություն, որն ինքն է ներառված բանակցյաին գործընթացում, չի կարող տեսնել որևէ խնդրի լուծում առանց բանակցությունների, առանց երկու կամ միջնորդ կողմերի միջև ծավալուն քննարկումների», - ասել է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք չպետք է մոռանանք, որ Երուսաղեմում ունենք շատ լուրջ հոգևոր ներկայություն, ունենք համայնք ու այդ իմաստով մեր քվեարկությունը տրամաբանական էր ու բոլոր այն գնահատականները, թե, իբր, Հայաստանը կարող էր չմասնակցել քվեարկությանը, դրանք չէին բխում ոչ խնդրի կարգավորման տրամաբանությունից, ոչ էլ Հայաստանի շահերից», - ասել է նա:

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է՝ ՀՀԿ-ն այն կարծիքին է, որ քվեարկությունը եղել է՝ առաջնորդվելով ոչ թե այս կամ այն պետության դեմ կամ օգտին, այլ առաջնորդվելով ՀՀ պետական ու հայության ազգային շահերով:

Ինչ վերաբերում է Ղրիմին՝ ՀՀԿ խոսնակն ասել է՝ Հայաստանն, ունենալով բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ անգամ կարևորել է ժողովրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը:

«Եվ այդ իմաստով մենք չենք կարող ու չպետք է անենք քայլեր, որոնք կվնասեն ինքնորոշման իրավունքին», - ասել է Շարմազանովը:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը 128 կողմ, 35 ձեռնպահ ու 9 դեմ ձայներով հաստատել է բանաձևը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Ընդունված բանաձևում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը՝ շեշտելով, որ այն փոփոխելու ուղղված ցանկացած միջոցառում չունի իրավական ուժ: Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---