Աշխարհում ամենափոքր բջջայինն են ցուցադրել![]() 26 դեկտեմբերի 2017 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Առցանց դրամահավաքի Kickstarter հարթակում ներկայացվել է աշխարհում ամենափոքր բջջային հեռախոսի նախագիծը: Այս մասին գրում է ռուսաստանյան Lenta կայքը: Zanco Tiny T1 կոչվող հեռախոսի երկարությունը 47 մմ է: Այն մշակվել է Clubit New Media ընկերության կողմից: Tiny T1-ում կարելի է մուտքագրել առավելագույնը 300 կոնտակտ: Հեռախոսը պահպանում է վերջին 50 հաղորդագրությունը և 50 զանգը: Tiny T1-ն նախատեսված է nano-SIM քարտի համար, ունի OLED էկրան ու 13 ձայնային հրահանգի հնարավորություն: Այն մարտկոցի լիցքավորումը կարող է պահել 3 օր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |