Նախարարություն. «Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն

Նախարարություն. «Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչները և «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգողները շարունակել են քննարկումները աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի որոշ դրույթների շուրջ։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։

Նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գրավոր առաջարկությունները՝ ընդգծելով, որ հիմնական, սկզբունքային տարաձայնությունը աջ ղեկով մեքենաների հաշվառման արգելքին է վերաբերում։

Առաջարկները կքննարկվեն նախագիծը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ։

Ավելի վաղ աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնությունը ավտոերթ էր կազմակերպե դեպի նախարարության շենք: Նախարան ընդունել էր նրանց և լսել առաջարկները:

Նախաձեռնությունը պահանջում է վերացնել նախագծով առաջարկվող աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառման արգելքը: Դրա ամրագրման դեպքում մեքենաների սեփականատերերը կզրկվեն դրանց առուվաճառքի հնարավորությունից, եթե չունենան ոստիկանության համապատասախան թույլտվությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---