Ամերիկահայ Վիոլետտա Մաիլյանը մոտ տրիլիոն դոլարի հայց է ներկայացրել Apple-ի դեմ27 դեկտեմբերի 2017 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի բնակչուհի Վիոլետտա Մաիլյանը դատի է տվել հանրահայտ Apple ընկերությանը՝ վերջինիս կողմից հին սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման փաստն ընդունելուց հետո: Փաստաթղթերը հայտնվել են Patently Apple-ի տրամադրության տակ, որը հետևում է ընկերության պատենտային գործունեությանը: Մաիլյանը մտադիր է ընկերությունից 999999999000 կամ գրեթե տրիլիոն դոլարի փոխհատուցում ստանալ, հայտնում է tjournal.ru-ն: Նյու Յորքի բնակչուհի Ռաիսա Դրենտիվին, որը նմանատիպ հայցով նույնպես դատարան է դիմել, ավելի քիչ է ակնկալում ստանալ՝ 100 մլն դոլար: Սրանք առաջին հայցերը չեն Apple-ի դեմ՝ կապված սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման հետ: Սակայն այլ հայցվորների հայտարարություններում պահանջվող գումարները համեմատաբար ավելի համեստ են: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսի բնակիչը դատի է տվել Apple-ին այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է,. որ նվազեցրել է հին iPhone-ներիարտադրողականությունն առանց օգտատերերի իմացության: Հայցվորը պահանջում է, որ նման գործելաոճը կասեցվի, իսկ իրեն փոխհատուցում վճարվի: Apple ընկերությունն արձագանքել է հին iPhone-ների արտադրողականությունը միտումնավոր նվազեցնելու մեղադրանքներին՝ խոստովանելով, որ միտումնավոր է նվազեցնում պրոցեսորների տակտային հաճախականությունը: Դեկտեմբերի 11-ին Reddit-ում նկատեցին, որ հին այֆոնները սկսում են ավելի արագ աշխատել մարտկոցը փոխարինելուց հետո: Օգտատերերը եկել են եզրակացության, որ Apple-ը միտումնավոր է նվազեցրել հին iPhone արտադրողականությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |