Տարեսկզբից ՃՏՊ-ների հետևանքով 9 մարդ է զոհվել

Տարեսկզբից ՃՏՊ-ների հետևանքով 9 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարի 1-ից 8-ը Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 61 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 98-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների` հունվարին հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից բացահայտվել է 63-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։

Բացահայտվել է գողության 33, խարդախության 9, անձի առևանգման և խուլիգանության 3-ական, ավազակային հարձակման և ավտոմեքենայի փախցնելու 2-ական, կաշառակերության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենայի փախցնելու 1-ական դեպք:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---