ԶԼՄ. SpaceX-ի գաղտնի արբանյակը չի հասել ուղեծիր՝ այն ծովն է ընկել

ԶԼՄ. SpaceX-ի գաղտնի արբանյակը չի հասել ուղեծիր՝ այն ծովն է ընկել

PanARMENIAN.Net - Ամերիկյան մասնավոր տիեզերական SpaceX ընկերության հունվարի 8-ին Ֆլորիդայից տիեզերք արձակած Zuma գաղտնի արբանյակը չի հասել ուղեծիր ու ընկել է ծովը: Այս մասին գրում է Reuters-ը:

Գաղտնի արբանյակը ուղեծիր պետք է հասներ Falcon 9 հրթիռի միջոցով, սակայն վերջինս չի հասել ուղեծիր, ինչի արդյունքում արբանյակը ծովն ընկնելով կործանվել է:

Մի քանի մլրդ դոլար արժողությամբ արբանյակը կառուցել է Northrop Grumman ընկերությունը, որը պատասխանատու էր նաև արբանյակը տիեզերք տեղափոխող հրթիռի ընտրության համար:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն, իսկ SpaceX-ի խոսնակ Ջեյմս Գլիսոնը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը:

Zuma գաղտնի արբանյակը գործարկվել է Քանավերալ հրվանդանից հունվարի լույս 8-ի գիշերը՝ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին: Zuma-ն SpaceX-ի առաջին գաղտնի գործարքը չէր: 2017-ի մայիսին ընկերությունն ուղեծիր էր դուրս բերել ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության սարքը:

Սեպտեմբերին SpaceX ընկերությունը գործարկեց ԱՄՆ ՌՕՈւ փորձարարական ուղեծրային ինքնաթիռը: 2017-ին ընկերությունն իր համար նոր ռեկորդ սահմանեց՝ 18 հաջող գործարկում կատարելով: Falcon 9-ի առաջին աստիճանը հաջողությամբ վերադարձվել է ամեն անգամ, երբ դա նախատեսված էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---