«Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը համացանցում է (վիդեո) 16 հունվարի 2018 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Hulu սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որը նկարահանվել է կանադացի գրող Մարգարեթ Էսթվուդի վեպի հիման վրա: Նոր եթերաշրջանի գործողությունը կծավալվի Էսթվուդի վեպից անկախ: Ըստ գործադիր պրոդյուսեր Ուորեն Լիթլֆիլդի, երկրորդ եթերաշրջանը պատմում է, թե ինչպես է առաջացել Գիլեադ Հանրապետությունը, գրում է Meduza-ն: Գլխավոր հերոսուհու դերակատար Էլիզաբեթ Մոսսը նշել է, որ նոր սերիաները շատ մռայլ են լինելու՝ «ավելի մռայլ, քան առաջին եթերաշրջանում, եթե դա հնարավոր է»: Մոսսից բացի սերիալում նկարահանվել են նաև Ջոզեֆ Ֆայնսը և Իվոննա Ստրախովսկին: Երկրորդ եթերաշրջանը կսկսվի 2018-ի ապրիլին: «Սպասուհու պատմությունը» սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2017-ի ապրիլին: Սերիալը պատմում է Գիլեադ բռնատիրական հանրապետության մասին, որն առաջանում է ԱՄՆ տեղում: Գիլեադում ցածր ծնելիություն է, ուստի առողջ կանանց հեռացնում են ընտանիքից և վերածում Սպասուհիների: Նրանք երեխաներ են ծնում Կոմանդորների համար՝ հանրապետության վերնախավի տղամարդկանց, որոնց կանայք չեն կարող երեխա ունենալ: «Սպասուհու պատմածը» սերիալն արժանացել է «Էմմիի» և «Ոսկե գլոբուսի»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |