Ferrari-ն մտադիր է էլիտային սուպեր-էլեկտրամեքենա ստեղծել![]() 17 հունվարի 2018 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ferrari ընկերությունը մտադիր է էլիտային սուպեր-էլեկտրամեքենա ստեղծել: Այդ մասին հայտարարել է Fiat Chrysler Automobiles-ի (FCA, որի կազմում է Ferrari) գլխավոր տնօրեն Սերջո Մարկյոնեն: Ըստ նրա, այն ամենն, ինչ անում է Tesla-ն, կարող են անել նաև ոլորտի այլ ընկերություններ: «Դա կլինի ամենաարագ ամենագնացը շուկայում»,-ասել է Մարկյոնեն, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Նոր Ferrari-ն նման չի լինի այդ սեգմենտի ավտոմեքենաներից և ոչ մեկին, ասել է նա: Ընկերությունը պատրաստ է արտադրել էկոլոգիապես մաքուր ավոտմեքենաներ էլեկտրական մարտկոցներով, ասել է թոփ մենեջերը: «Եթե ինչ-որ մեկը ստեղծի էլեկտրական սուպերմեքենա, Ferrari-ն առաջինը կլինի այդ շարքում: Մենք այդպիսի մեքենա կստեղծենք, և կարևոր չէ, կվաճառվի այն, թե ոչ, դա պարտավորություն է»,-ասել է Մարկյոնեն: Ավելի վաղ ավտոմեքենաների իտալացի արտադրողը հոռետեսորեն է մոտենում ամբողջապես էլեկտրական մեքենաներին՝ հիբրիդային տարբերակներ առաջարկելով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |