iOS. Հայտնաբերվել է iPhone-ներն ու Mac-ը «սպանող» նոր հղում17 հունվարի 2018 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Առաջին հայացքից ամենասովորական հղումը GitHub ռեսուրսին «կախում է» iMessage-ն ինչպես macOS-ում, այնպես էլ iOS-ում, ինչպես նաև գերծանրաբեռնվածություն և խափանում է առաջացնում սարքերում և խնդիրներ՝ մարտկոցներում: Խնդիրը հայտնաբերել է Twitter-ի օգտատեր Աբրահամ Մասրին, որը գրում է, որ որոշ դեպքերում iMessage-ով հղումը ուղարկելիս անմիջապես վերբեռնվում են ինչպես ուղարկողի, այնպես էլ ստացողի սարքերը: Իսկ iMessage հավելվածը «կախում է» և փակվում, հայտնում է Hi-tech-ը: Ավելին, եթե փորձեք կարդալ հաղորդագրությունը, ապա iMessage-ի խափանումը կկրկնվի նորից ու նորից, մինչև հաղորդագրությունների համապատասխան շղթան չջնջվի: Իսկ եթե ինչ-որ հրաշքով հաջողվի բացել հղումը Safari բրաուզերի միջոցով, ապա կկախի արդեն բրաուզերը: Հայտնի չէ, թե որն է առաջացած խնդրի պատճառը՝ մի քանի տարի է, ինչ նման խդնիրներ են առաջանում iOS սարքերում, թեև մեծ վնաս հղումը չի կարող պատճառել: Apple-ը, որպես կանոն, չի շտապում շտկել նման խնդիրները, քանի որ դրանք ռիսկային չեն օգտատերերի համար, այլ միայն նյարդայնացնում են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |