ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ19 հունվարի 2018 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Երիզակ-Զարիշատ ավտոճանապարհը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները: Կոտայքի մարզում և Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում: Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հունվարի 18-ին, ժամը 18:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 բեռնատար: Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |