Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի եւ Հայաստանի ժողովրդական դերասանուհի Սոֆիկո Չիաուրելիի մահվան կապակցությամբ 3 մարտի 2008 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դերասանուհի Սոֆիկո Չիաուրելիի ընտանիքին: Հեռագրում ասված է.«Վշտի խոր զգացումով տեղեկացանք թատրոնի եւ կինոյի մեծ դերասանուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ժողովրդական արտիստուհի` Սոֆիկո Չիուարելիի մահվան մասին: Նրա կողմից վարպետորեն ստեղծված գեղեցիկ կերպարները երկար կհիշվեն Սոֆիկո Չիուարելիի տաղանդի բազմաթիվ երկրպագուների կողմից: Բայց հատկապես կզգացվի նրա հմայքի ու ջերմության, Հայաստանի ու Վրաստանի ժողովրդի եղբայրության ակնունքների նրա խոր իմաստավորման կարիքը», հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |