Օբամայի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Ցեղասպանությունը չճանաչելու համար

Օբամայի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Ցեղասպանությունը չճանաչելու համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի առանցքային դերակատարներ Սամանթա Փաուերը և Բեն Ռոդեսը ներողություն են խնդրել, որ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես գրում է ամերիկյան Politico-ն, Փաուերի ու Ռոդեսի խոսքերով, 1915 թվականի կոտորածները որպես ցեղասպանություն չճանաչելու պատճառը ԱՄՆ նախկին վարչակարգի՝ Թուրքիայի հետ փխրուն հարաբերություններին վնասելու մտավախությունն էր:

«Դա սխալ էր, մենք պետք է ճանաչեինք Ցեղասպանությունը», -ասել է Ռոդեսը:

Իսկ Սամանթա Փաուերը հավել է՝ զղջում է, որ Օբամայի վարչակարգը հիասթափեցրել է Ամերիկայի հայերին:

2017 թվականին Սամանթա Փաուերը եղել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի հաղթողին ընտրող հանձանաժողովի կազմում:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2008 թվականի իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս խոստացել էր, որ նախագահ դառնալու դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Սակայն նա նախագահի պաշտոնում ոչ առաջին և ոչ էլ երկրորդ ժամկետում չիրագործեց իր խոստումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---