«Ռոսիա» կինոթատրոնի ֆասադի մի մասը խճանկարով կպատվի. Մրցույթ է հայտարարվում20 հունվարի 2018 - 11:54 AMT PanARMENIAN.Net - «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնի շենքի բարեկարգման աշխատանքների արդյուքնում շենքի ֆասադային հատվածի մի մասը պատվելու է խճանկարով: Այդ մասին ասվում է Rossia Mall-ի ֆեյսբուքյան էջում: Մրցույթին կարող են մասնակցել նկարիչները. իսկ թե ինչպիսին կլինի խճանկարը առաջարկվում է որոշել օգտատերերին: Մրցույթին մասնակցելու համար նկարների էսքիզները հարկավոր է ներկայացնել Rossia Moll ՝ տեղեկատու բաժին, կամ թվային տարբերակով ուղարկել info@rossiamall.am էլ. փոստին: Էսքիզների ներկայացման վերջնաժամկետը 01 փետրվարի ժամը 18.00-ն է: Մրցանակը 500.000 դրամ է:
«Ռոսիա» կինոթատրոնը բացվել է 1974 թվականի դեկտեմբերին: Կինոթատրոնը կառուցվել է Ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի ու Հրաչ Պողոսյանի նախագծով:Այն նախատեսված էր 2600 հանդիսատեսի համար, ինչպես և մտածել էին հեղինակները: Դահլիճներից մեկը 1600, մյուսը՝ 1000 տեղանոց: 1979թ. «Ռոսիա» կինոթատրոնի ճարտարապետության համար նրա հեղինակներն արժանացան ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի: Ամբողջ համալիրը կառուցված է միաձույլ երկաթբետոնից՝ 9-բալանոց հատվածում սա առաջին նման կառույցն էր Հայաստանում: 2004-ին սեփականաշնորհվեց: 2006-ին կառույցի մի հատվածում բացվեց «Ռոսիա» առևտրամշակութային կենտրոնը, որը հետագայում ընդլայնվեց: Ընթերցեք նաև.Անկինոթատրոն. «Ռոսիա». Շուկայից` կինոթատրոն, ու դարձյալ շուկա. Մոտ կես դարում Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը |