Վարչապետ. Հիմա ՀՀ-ում լավագույն ժամանակն է բիզնես անելու համար22 հունվարի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը թույլ կտա երկրին մեկնարկային հարթակ դառնալ ռուսաստանցի գործարարների համար՝ նոր շուկաներ դուրս գալու առումով: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հիմա Հայաստանում բիզնես անելու համար լավագույն ժամանակն է Նա նշել է, որ Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է համաշխարհային, հաճախ անկանխատեսելի, փոփոխություններին: Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ն առևտրի արտոնյալ GSP ռեժիմ ունի ԱՄՆ, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ: Նա հավելել է, որ ՀՀ-ն աշխարհի այն 10 երկրներից մեկն է, որոնք օգտվում են ԵՄ GSP+ համակարգից, որը թույլ է տալիս արտոնյալ պայմաններով ԵՄ արտահանել ՀՀ-ում արտադրվող մոտ 6400 ապրանք: ՀՀ վարչապետը նշել է նաև, որ 2018-ի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: «Դա նշանակում է, որ 2018-ից կազմակերպությունները, մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում, այլևս պարտավոր չեն լինի ամեն խմբաքանակի ստացման ժամանակ ծագման հավաստագիր ստանալ: Նրանք կկարողանան արտահանել ապրանքները ԵՄ՝ օգտվելով ոչ միայն զրոյական դրույքաչափով մաքսային տուրքերից, այլև ավելի քիչ գումար ծախսելով հավաստագրի համար», - ասել է վարչապետը: Նա հիշեցրել է նաև, որ Մեղրիում 2017-ի վերջից գործում է ազատ տնտեսական գոտի: Վարչապետն անդրադարձել է նաև գյուղատնտեսության զարգացմանը՝ նշելով, որ Հայաստանում մի շարք ծրագրեր են կյանքի կոչվում, որոնք ուղղված են ժամանակակից, շահավետ գյուղատնտեսություն ստեղծելուն: «Դա չի կարող չանդրադառնալ դեպի Ռուսաստան արտահանման վրա, որի ծավալները դինամիկ աճում են», - ասել է նա: Խոսելով խնդիրների մասին՝ Կարապետյանը նշել է, որ դրանք հիմնականում կապված են Վերին Լարսով բեռնափոխադրումների հետ: «Դրանք հիմնականում տեխնիկական խնդիրներ են, կապված եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածության հետ: Քննարկվվում են բեռնափոխադրումների այլընտրանքային տարբերակներ», - ասել է Հայաստանի վարչապետը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |